Ոստիկանները, փրկարարներն ու գյուղացիները Բյուրականում պայքարում են խոշոր հրդեհի դեմ
Shamshyan.com-ը գրում է, որ արդեն 6 ժամից ավելի է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչներն Արագածոտնի մարզպետարանի, ոստիկանության Աշտարակի բաժնի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջների հետ, վտանգելով իրենց կյանքը, մի իսկական պայքարի են ելել Բյուրականի անտառներում առաջացած խոշոր հրդեհի դեմ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակի լեզուները տեսանելի են անգամ մի քանի կիլոմետրից: Աշխատանքները դժվարանում են, քանի որ հրդեհաշիջմանը խանգարում է քամին: Մանրամասները՝ այստեղ:
