Ինչո՞ւ է երիտասարդ թուրքը հատել ՀՀ պետական սահմանը
Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Օզգյուլ Դումանն այդ քայլին է դիմել, քանի որ ըստ նրա, Թուրքիայում իրեն հալածել են: Այս մասին News.am-ին ասաց նախաքննության ընթացքում Դումանի պաշտպան Արարատ Գրիգորյանը: «Դումանը պատմել է, որ Հայաստան է եկել քաղաքական ապաստան խնդրելու համար, քանի որ Թուրքիայում նրան հալածել էին»,- ասաց Արարատ Գրիգորյանը: Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ երիտասարդ Օզգյուլ Դումանը մայիսի 23-ին Թուրքիայի կողմից հատել է Արաքս գետը և հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական կառույցները` սողանցելով փշալարերի տակով, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Մանրամասները՝ այստեղ:
