Թմրաբարոն Էլ Չապոն փորձել է կրկին փախչել բանտից
Մեքսիկայի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված փախստական թմրաբարոն Հոակին Գուսմանը՝ «Էլ Չապո», փորձել է կրկին փախչել բանտից, այս անգամ՝ կոյուղով: Այս մասին հայտնում է Reuters-ը: Մեքսիկայի կառավարության տվյալներով՝ փորձն անհաջող է եղել, և Կարճլիկը փորձել է ավտոմեքենայով փախչել, ինչը նույնպես կանխվել է: Նշվում է, որ Էլ Չապոն վերադարձվել է այն բանտ, որտեղից հուլիսին թունելով փախել էր: Ավելի վաղ Մեքսիկայի նախագահը հայտնել էր Էլ Չապո թմրաբարոնին բռնելու մասին: Իսկ ավելի ուշ համացանցում հայտնվել են ձերբակալված թմրաբարոնի լուսանկարները: Էլ Չապոն պատրաստվել է իր կենսագրության մասին ֆիլմ նկարահանել՝ հայտնում է TASS-ը: Մեքսիկայի գլխավոր դատախազ Արելի Գոմեսի խոսքով՝ «Սինալոա» կարտելի ղեկավարը կապվել է դերասանների և պրոդյուսերների հետ: Դա ևս հատուկ ծառայություններին հնարավորություն է տվել պարզել նրա գտնվելու վայրը:
