Կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը կհարցաքննվի՞ քննիչ հանձնաժողովում (video)

Ես ասել եմ պարոն Փաշինյանին, որ ըստ հերթականության, մենք Ջալալ Հարությունյանին հրավեր ենք ուղարկելու 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել, բայց կուղարկենք։ Զոհրաբ Մնացականյանից հետո ես զրույց ունեցել եմ Ջալալ Հարությունյանի հետ, և այս լիագումար նիստից հետո կկազմակերպենք հանձնաժողովի և ՊԲ նախկին հրամանատարի հանդիպումը», - ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե պատահական չի, որ ընտրել են պաշտոնյային հրավիրելու հերթականությունը։

Քոչարյանն ասաց, թե Ջալալ Հարությունյանը համաձայնություն տվել է ներկա լինելու քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանելու հարցերին։

«Շատ քիչ մարդիկ են եղել, որ համաձայնություն չեն տվել։ Ինչպես նշեց նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ չօգտվել այս հարթակից, այս հնարավորությունից, պարզապես կլինի ախմախություն», - ասաց Քոչարյանը։

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք իր կարծիքով վախենում են գալ Քննիչ հանձնաժողով։ Այդ անձանց շարքում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» Մահաբեր շրջադարձը փակում են Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am