«Մնացած բոլոր հարցերը լուծել են էս հայվանները, մնում էին դրանք». Նիկոլայ Ծատուրյան
Այսօր Հայելի ակումբում երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը նախ նշեց, որ ցանկացած հարցի համար պետք է ձեւավորել հասարակական կարծիք, թե ում անունն են ուզում հանել, ում անունով են ուզում փոխել փողոցի անունը։ Ինչպես ասաց՝ անվանափոխության նախաձեռնությունից այնպիսի տպավորությունն է ստացել, որ գոյություն ունի կուսակցական ռասիզմ, այդ ամենն արվում է մի կուսակցության դեմ։ Եվ որպեսզի այդպես չլինի, նա ասում է, որ պատմաբանները պետք է ձեւավորեն հասարակական կարծիք, չէ՞ որ ժողովուրդը պարտավոր չէ բոլորին եւ ամեն ինչ իմանալ։ «Ես էլ, օրինակ, չգիտեմ, թե ինչու են որոշ մարդկանց անուններով փողոցներ անվանակոչել, որ արժանիքների համար: Մենք այսպես կաղավաղենք մեր պատմությունը, մենք լավ էջեր ունեցել ենք, բայց վատ էլ ենք ունեցել, պետք չի մաքրել, ջնջել այդ ամենը, դա էլ է պատմություն: Ու ավելի լավ կլինի սրա փոխարեն քաղաքի մաքրության մասին մի փոքր մտածեին»,- ասաց նա։ Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն էլ ծաղրելով ասաց․ «Վերջապես մեր հայրենիքում մի թերություն տեսա, բոլոր հարցերը լուծել էին, մնացել էին փողոցները»,- այնուհետև ավելացրեց,- «Ասում են ինչ որ փողն էլ են փոխում հա՞, շատ կարեւոր բան է, մնացած բոլոր հարցերը լուծել են էս հայվանները, մնում էին դրանք: Որ տենց սկսենք մտածել, Չարենցի փողոցն էլ պետք ա փոխել, լավ գրող չէր, գովերգում էր Լենինին: Չի կարելի, էլի, այ մարդ սենց, թե չէ լավ մարդիկ էլ կան վատն էլ, Նաիրի Զարյանն էլ ա վատ մարդ եղել, հա բայց հայ գրող ա, դա ուրիշ արժանիք է»: Ինչպես ասաց՝ նոր է իմացել, որ թատրոնի բոլոր աշխատողներից 1000- ական դրամ են պահում զոված զինվորների ընտանիքների համար: «Օրինակ՝ երեկ իմացա, որ դերասաններից եւ թատրոնի բոլոր աշխատողներից 1000- ական դրամ են պահում զոված զինվորների ընտանիքների համար, ոնց որ թե շատ գեղեցիկ ակցիա է, հա՞… չէ, տո այ միլիոնատերեր, ձեռներդ մի հատ ջեբներդ տարեք, նրանք պաշտպանել են էն երկիրը, որտեղ դուք լավ ուտում եք, տարեք ձեռքներդ գրպաներդ, չեք սատկի, այլ ոչ թե մարդկանցից 1000 -ական դրամներ հավաքեք»,- հեգնելով ասաց ռեժիսորը:
