Ագահի նման ամեն ինչ վերցնում ենք. հոգեբանը՝ լրատվամիջոցներին
Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանն այսօր Հայելի ակումբում կարծիք հայտնեց, որ մարդու կշիռն ու կարեւորությունը նվազել է, այս իսկ պատճառով շատացել են ագրեսիվ դրսևորումները: Խոսելով մարդկաց ագրեսիայի ավելացման ու արժեքների փոփոխության պատճառների մասին՝ ասաց, որ դրանում մեծ դեր ունեն նաեւ համակարգչային խաղերը. երեխաները մանկուց կրակում են, սպանում են, արյուն են տեսնում ու դա սովորական է դառնում իրենց համար: Ռուբեն Աղուզումցյանը ագրեսիայի ավելացման պատճառ է համարում նաեւ լրատվամիջոցներին, որոնք ըստ նրա մրցակցում են, թե ով ավելի վատ լուր կդնի, որ դիտում ապահովի. «Առավոտ շուտ սկսում են լուրերը, միանգամից երկրաշարժի ու սպանության մասին են խոսում: էս լուրերը պետք է լինեն, բայց չափավոր, ագահի նման ամեն ինչ վերցնում ենք: Պետք է ավելի շատ լավ բաների մասին գրել, չէ՞որ դրանք էլ են շատ մեր շրջապատում»:
