Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ՀՀԿ-ն է ընտրելու ՀՀ հաջորդ վարչապետին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը‚ պատասխանելով 2018 թ.-ին վարչապետի թեկնածու մասին հարցին‚ նշեց‚ որ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ՝ ՀՀԿ-ն կորոշի‚ թե ով կլինի հաջորդ վարչապետը: «Իշխող կուսակցությունն է որոշելու, թե ով է լինելու վարչապետ, որի ղեկավարը Սերժ Սարգսյան է: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ՀՀԿ-ն է որոշելու, թե ով է լինելու հաջորդ վարչապետը»,- ասաց նա: Խոսելով Հայաստանի՝ Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու գործից՝ տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանն այս հարցի վերաբերյալ բազեականների հետ հանդիպմանը ամբողջական պատասխան է տվել և, որ ինքը միայն կվերահաստատի նախագահի խոսքը:
