Հայաստանին առնվազն 2-3 գոլ պետք է խփեինք․ Քրիստոֆ Դաում
Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա – Հայաստան հանդիպումը ավարտվեց Ռումինիայի հաղթանակով ՝ 1։0 ։ Խաղից հետո Ռումինիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը հանդիպել է լրագրողներին և ասել, որ շատ սխալներ թույլ տվեցին, բայց միևնույն է Ռումինիայի առավելությունն անկհայտ էր։ «Եթե մեր ակնկալիքները քիչ լինեին, կուրախանայինք 1։0 հաշվով հաղթելով։ Բայց մեր ակնկալիքներն ու սպասումները ավելին էին, որին հասնելու համար գրեթե ոչինչ չարեցինք։ Մենք կարող էին ավելին։ Մեզ համար շատ դժվար էր մասնավորապես առաջին խաղակեսում։ Չէինք կարողանում գրոհելու հնարավորություններ ստեղծել, մինչդեռ հայ ֆուտբոլիստները գոլ խփելու 2 հնարավորություն ունեին», – ասել է Ռումինիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը՝ նշելով, որ այս հանդիպման ընթացքում Ռումինիան լավագույնն էր:
