Երևանում 4-ամյա երեխան խորթ պապի կողմից սեռական ոտնձգությա՞ն է ենթարկվել, ահազանգում է մայրը
«Փաստինֆո»-ն գրում է. Մայրաքաղաքում սահմռկեցուցիչ դեպքի մասին ահազանգել է մանկահասակ երեխայի մայրը։ Վերջինս պատմել է, որ իր փոքրիկ դստեր նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է կատարել խորթ պապիկը եւ իր քրոջ ամուսինը։ Բացի այդ՝ փոքրիկին խորթ պապը ցույց է տվել հանգուցյալ կնոջը ծեծելու կադրերը պարունակող տեսագրությունը։ Մանկահասակ երեխայի մայրն ասել է նաեւ, որ իր մոր ամուսինը բռնությւոն է գործադրել նաեւ իր նկատմամբ՝ հարվածներ հասցնելով ձեռնափայտով։ Մանրամասները՝ այստեղ:
