«Խոսրովի անտառ»-ը կայծակի հարվածից հետո
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ամեն ինչ արվում է հրդեհի տարածումը կանխելու համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ամեն ինչ արվում է հրդեհի տարածումը կանխելու համար: Տարածքում աշխատում են 40 փրկարարներ ու արգելոցի 15 աշխատակիցներ, և իրավիճակը մեր հսկողության տակ է: Կարծում ենք շատ կարճ ժամանակահատվածում հրդեհի ռիսկերը կբացառվեն»,-ասաց նա: Սեպտեմբերի 1-ի երեկոյան կայծակից հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս: Նշենք, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան կայծակից հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս:
