Կոտայքի մարզում 43-ամյա վարորդը «07»-ով տապալել է ճանապարհի ցուցանակը, այնուհետև բախվել բետոնե արգելապատնեշին
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Արմեն Բադալյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 ՏT 832 համարանիշի ավտոմեքենայով Լուսակերտ-Գյումուշ ավտոճանապարհի Լուսակերտի վարչական տարածքում, Այգեգործական փողոցում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորները՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Ռոզա Պետրոսյանն ու 26-ամյա Վազգանուշ Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և մինչ շտապօգնության ժամանումը, տեղում օգնություն են ցուցաբերել։ Մանրամասները՝ այստեղ:
