Մենք՝ հերոսածին մայրերս, խոստանում ենք՝ Նիկոլից մինչեւ վերջին տուզիկը դատվելու են. ծնող (video)
Երեկ ամբողջ օրը իր գահից չի իջել, այսօր էլ գործի չի եկել, այս քննչական կմիտեից ինչ սպասել, բոլորը սպասարկում են մեկ անձի: Այս մասին ՔԿ դիմաց ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայող, Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը:
«Իրենք մեզ ծեծել են, մեր դեմ էլ հակընդեմ հայց են ներկայացրել, ով է նման բան տեսել, մեր պայքարը չի կասեցվելու, մենք պայքարում ենք հիմա որ հայրենիք ունենանք»,-ասաց նա:
