Թույլ չտա՛ք․ Ձեր առյուծ հոգին փորձում են խեղճացնել, վերածել կատվիկի․ Բագրատ Սրբազանը՝ զինվորներին (video)

Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի քարոզից մի հատված՝ նվիրված զինվորներին.

«Սիրելի՛ սպաներ և զինվորներ,


Այս 30 տարիների պատմության մեջ ամենաբարձր ՊԱՏՎԱՆԴԱՆԻ վրա դուք եք կանգնած։ Ձեր համազգեստը հարգանք և խոնարհում է ծնում ձեր հանդեպ, որովհետև այդ համազգեստի մեջ կա ՍԵՐԸ, կա ՊԱՏԻՎԸ, կա ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ և կա ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ անկախ նրանից, թե ով ինչ մտքով է այդ համազգեստը հագել, իր վրա վերցրել։

Այդ համազգեստը նույն կերպով հագել են մեր հաղթանակած մեծ հայրերը։ Ոչ մի վայրկյան չեն կասկածել այդ համազգեստը կրելու ճշմարտության մեջ։ Այդ համազգեստը հագել են մեր եղբայրները, որոնք այսօր այս երկրի վրա մեզ հետ չեն, բայց մեզ ԴԻՏՈՒՄ են ու ԴԱՏՈՒՄ են, եթե մենք չդառնանք արժանի համազգեստին և իրենց կոչումին։

Տղերք ջան, դուք ամենամեծ ՍԻՐՈ մեջ եք։ Ամենամեծ սիրո մեջ եք ոչ միայն ձեր ընտանիքների, այլ մեր ողջ ժողովրդի կողմից՝ փոքրից մինչև մեծը։

Շատ եմ խնդրում, հանկարծ որևէ ձևով ձեր մեջ ուրացում չլինի, այդ սիրո մսխումը չլինի, այդ պատվի զգետնումը չլինի։

Եվ դա առաջին հերթին ձեր հարաբերություններով է լինելու՝ որքան եք իրար սիրելու, որքան եք իրար պատվելու, որքան եք իրար վեր բարձրացնելու, որքան եք իրար որպես եղբայրներ գգվելու։ Ոչ թե եղբորդ սխալի վրա կայանալու, այլ ընդհակառակը՝ ուղղելու և բարձրացնելու։

Մեր անիմաստ կորուստներն ու ողբերգությունները գալիս են նրանից, որ մենք կարող ենք սխալը ուղղել մարդուն ոչնչացնելով։

Նայեք, մեր թշնամին առաջինը ձեզ է նայում, դուք եք առաջինը կանգնած մեր երկրի սահմանագծին։ Թշնամին ձեր կյանքն է ուզում առաջինը խլել, և ձեր անկումի ճանապարհը հաստատելով՝ հասնել մեր բոլորի կյանքին, մեր ընտանիքներին, մեր ամբողջական Հայրենիքին։

Դուք արդեն իսկ հայացքով իրենց եք կանգնած։ Ես գիտեմ, որ քաջությամբ եք կանգնած, անվախ եք կանգնած։ Գիտեմ, որ հազար ու մի պատճառներ կարող են լինել, որ որևէ ձևով տկարացնեն այդ քաջությունը, բայց գիտեմ, որ դուք ոչ մի վայրկյան չեք սասանվում, տատանվում, չեք երկմտում։

Գիտեմ դա, խորքով գիտեմ, որովհետև ես ձեր ՀՈԳԻՆ եմ ճանաչում, ձեր ՔԱՋ, ԱՌՅՈՒԾ հոգին, որը փորձում են խեղճացնել, վերածել ԿԱՏՎԻԿԻ։ Թույլ չտաք դա ո՛չ ձեր ծառայության մեջ, ո՛չ ձեր ծառայությունից դուրս։

Եվ, առաջին հերթին, միմյանց նկատմամբ ՍԻՐՈ, մեծ սիրո, անսահման սիրո մատակարարները եղեք՝ հանուն մեր ՄԵԾ ՏԱՆ, հանուն մեր նահատակ զավակների ու եղբայրների՝ ձեր եղբայրների ու ընկերների։

Չլքեք իրար։ Չլքեք ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ժամին։ Որովհետև ես համոզված եմ, որ պատերազմի ժամին դուք չեք լքում, բայց խաղաղությունը երբեմն թուլացնում է։

Աստված օրհնի ձեզ, զորանաք, մեր Տիրոջ խորհրդով զորանաք, հաղթանակի զինվորներ լինեք միշտ, ձեր մտքի որևէ ծայրով ուրիշ բան չանցնի, բացի հաղթանակի տեսիլքը։ Որովհետև մեր Տերը ՀԱՂԹԱԾ Աստված է, մեր նահատակ եղբայրներն ու հայրերը ՀԱՂԹԱԾ մարդիկ են, մենք ՀԱՂԹԱԾ ժողովրդի զավակներ ենք, բայց պետք է մարմին տանք դրան»։

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am