Կոտայքում 53-ամյա տղամարդուն հարազատները գտել են այգում՝ ծառից կախված
Կոտայքի մարզի Զորավան գյուղի տարածքում գտնվող այգում 53-ամյա տղամարդուն գտել են ծառից կախված: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ տղամարդուն ծառից կախված են հայտնաբերել տղամարդու հարազատները, որից հետո նրան իջեցրել են: Դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
