Հենրիխ Մխիթարյանին նոր մականունով են ներկայացնում Ռումինիայում
Ռումինական ամենահեղինակավոր մարզական թերթը՝ «Gazeta»-ն անդրադարձ է կատարել Հենրիխ Մխիթարյանին: «Gazeta»-ն Մխիթարյանին վերնագրում նշել է որպես «Ասիստյան», քանի որ հայ կիսապաշտպանը վերջերս շատ հաճախ է դառնում գոլային փոխանցումների հեղինակ: Մասնավորապես, Պրեմիեր լիգայի այս առաջնության 3 խաղում 5 արդյունավետ փոխանցում է կատարել: Առանձնացվել են նաև Զլատան Իբրահիմովիչի և Ժոզե Մոուրինյոյի գովեստի խոսքերը Մխիթարյանի մասին: Մասնավորապես, շվեդ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ սա լինելու է Հենրիխի մրցաշրջանը: Թերթում ֆուտբոլիստի լուսանկարի կողքին նշված է, որ հենց այս ֆուտբոլիստն է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Եվրոպա լիգայի եզրափակչում գրավել «Այաքսի» դարպասը:
