Արթուրն ինձնից հայ օլիգարխների ու Վանո Սիրադեղյանի մասին տեղեկություններ էր ուզում. վկա
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Սրբուհի Այվազյանը ևս պետք է հարցաքննվեր, սակայն հայտարարեց, որ հրաժարվում է ցուցմումք տալուց: Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը: «Երկուս ու կես տարի ճանչում եմ Արթուր Վարդանյանին, նրան անձամբ եմ նամակ ուղարկել Ֆեյսբուքով: Հայրիկիս գրած գիրքը վաճառելու համար նրան նաեւ իմ հեռախոսահամարն եմ տվել: Մի քանի օրից նա ինձ զանգել է, հանդիպել ենք, գիրքը գնել է: Նա պատմել է Քեսաբն ազատագրելու մասին, ես էլ վստահել եմ նրան: Նրա համար Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանի ժողովրդին միավորող դրոշ եմ սարքել: Այնուհետեւ այն կնիքի է վերածվել իր կազմակերպության համար: Իմ ծննդյան օրն Արթուրը անակնկալ խնջույք է կազմակերպել Նորքի տանը, որին նաեւ այլ մարդիկ են մասնակցել: Հետաքրքիր զրուցակից էր ֆեյսբուքով, նրանից հետաքրքրվել եմ` արդյոք ամուսնացած է, տվել է խուսափոխական պատասխան եւ ես մտածեցի, որ ամուսնացած չէ, համացանցով ես նրան խոտովանել էի իմ համակրանքի մասին, նա ինձ խնդրեց, որ չկապվեմ նրա հետ»,-ասել է նա: Նա նաեւ նշել է, որ Արթուր Վարդանյանն իրենից ուզել է հայ օլիգարխների, պատգամավորների երկրի նախկին նախագահների նրանց ունեցվածքի մասին տեղեկություններ, «Նաեւ Վրաստանում նրա համար նկարել եմ Բաքու -Վրաստան երկաթգիծը»: Բացի դրանից Արթուր Վարդանյանը հետաքրքրվել է նաեւ Վանո Սիրադեղյանով: Սրբուհի Այվազյանը նշել է, որ տեղյակ չէ զինված հանցախմբի, Նորք-Մարաշի տանը պահվող զենք-զինամթերքի եւ նախապատրաստվող հեղաշրջման մասին:
