Մխիթարյան միաբանությունում նոր տագնա՞պ. Զեքիյանը մտադիր է վանքից վտարել Գրիգորիս վրդ. Սիրանյանին
Օրերս կարեւոր զարգացում է գրանցվել Մխիթարյան միաբանությունում: Այս մասին «Հայ ձայնը» տեղեկանում է Հռոմի իր աղբյուրից: Մեր աղբյուրը այս առավոտյան փոխանցեց, որ Մխիթարյան միաբանության երիտասարդ անդամներից Տ. Գրիգորիս վրդ. Սիրանյանը օրերս «վտարման գիր» է ստացել: Մեր աղբյուրը նաեւ հայտնում է, որ Սիրանյանի դեմ հրապարակված գիրը կրում է Միաբանության մեծավոր Տ. Լեւոն արք. Զեքիյանի ստորագրությունը, հետեւաբար որոշումը եղել է նաեւ վերջինիս կարգադրությամբ: Փոխանցվում է նաեւ, որ Սիրանյանը ամենաուշը առաջիկա 7 օրվա ընթացքում պարտավոր է լքել եւ հեռանալ Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության վանքից: Մինչ այժմ հստակ չեն այս կարգադրության պատճառները եւ հայտնի չէ, թե ինչ ավարտ կարող է ունենալ այս հարցը: Հիշեցնենք, որ 2016-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հատուկ կարգադրությամբ Պոլսի Կաթողիկե Հայոց առաջնորդ Տ. Լեւոն արք. Զեքիյանը նշանակվել էր Մխիթարյան միաբանության պապական պատվիրակ:
