Ինչպես դառնալ աշխարհի տիրակալ. խուհուրդ Պուտինից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ով արհեստական ինտելեկտի ոլորտում առաջնորդ դառնա, նա էլ «աշխարհի տիրակալ կդառնա»։ ՌԴ նախագահը գովաբանել է բուրյատցի դպրոցականներին արհեստական ինտելեկտով ռոբոտ մշակելու համար և ասել. «Դա ոչ միայն Ռուսաստանի այլև ամբողջ մարդկության ապագան է։ Նա, ով այդ ոլորտում առաջատար լինի, կդառնա աշխարհի տիրակալը։ Չէի ցանկանա, որ արհեստական ինտելեկտի մենաշնորհը հայտնվեր միայն մեկի ձեռքում»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
