Մեզ պետք է զենք, ուժ, օգնություն, ստից խոսելով չէ․ Տեղի բնակիչը՝ Կառավարությանը (video)

Կրակոցները մեր տնից մի յոթ կիլոմետր այն կողմ են եղել,- ասաց Տեղի բնակիչներից մեկը՝ տիկին Հասմիկը։

Նա պատմեց, որ կրակոցների ձայնը լսել են ու մի քիչ խուճապի մատնվել։

«Բայց գոհ ենք մեր համայնքի ղեկավարից, միասնական կանգնեցին՝ գյուղի երիտասարդությունն էլ։ Լավ ավարտ ունեցավ»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ չորս զոհ ենք ունեցել, Տեղի բնակիչն արձագանքեց՝ հա, չորս զոհ ենք ունեցել։

Բայց և, նշեց նա, իրենց հանայնքի ղեկավարն ամեն ինչ անում է, որ իրենք խուճապի չմատնվեն, գյուղը չլքեն։

«Մտահոգություն կա, որ երիտասարդները կլքեն գյուղը, բայց ուժեղ կանգնած ենք։ Եթե հարկ լիներ, կանայք էլ կգնային, չեն վախենում»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիներն այդքան մոտեցան Տեղ համայնքին, տիկին Հասմիկն ասաց՝ ոչ ոք չգիտի, մի գիշերում եկան։

«Մեր համայնքի բնակիչներն էլ գնացին, դիմացը պոստ դրեցին։ Մեր համայնքապետը ձգտում ունի, որ փոքր երեխաներին անգամ չհանեն գյուղից»,- նկատեց նա։

Նա ավելացրեց՝ իրենք ձգտում են, որ միջանցք չտրվի թշնամուն։

«Թուրքերը միտք ունեն, որ մի քիչ էլ առաջ գան, ուզում ենք չտալ։ Մենք էլ համաձայն ենք՝ ոտքի կանգնել, որ մի թիզ հող չտանք»,- ասաց նա։

Գյուղի բնակիչը նշեց՝ թշնամին վախեցնում է, իրենք էլ կանգնած են՝ տեսնելու, թե ինչ կլինի։ Ըստ տիկին Հասմիկի՝ թուրքի միտքը հասկանալ հնարավոր չէ։

Հարցին, թե այս ամենից հետո հնարավո՞ր է խաղաղություն լինի, տիկին Հասմիկը պատասխանեց՝ դա Կառավարության գործն է։ Բայց և նշեց՝ դրսից էլ են օգնություն ակնկալում։

«Էդ որ Կառավարությունում մեծ-մեծ խոսում են, թող զենք առնեն, գան տեսնեն՝ այստեղ ինչ է կատարվում։ Մեզ պետք է զենք, ուժ, օգնություն, ստից խոսելով չէ, թող գան, տեսնեն՝ ինչ է կատարվում»,- ասաց նա։

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք անվտանգ են զգում Տեղի բնակիչներն իրենց, արդյո՞ք իրենց մեջքին մարդ կա, տիկին Հասմիկն ասաց՝ պետք է օգնություն լինի, դրսից օգնություն պիտի լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am