Իսրայելական անօդաչուների շարունակվող «հարվածներ»` Ալիևի գլխին

Նախօրեին կրկին ուշագրավ տեղեկություն ստացվեց Իսրայելից: Իսրայելական Aeronautics ընկերությունը հրապարակել է բորսային կոմյունիկե, որի համաձայն՝ երկրի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողությամբ զբաղվող բաժինը ժամանակավորապես արգելափակել է 20 մլն դոլար արժողությամբ Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարումը կարևոր հաճախորդի, գրում է newsru.co.il կայքը: Կոմյունիկեում նշվում է, որ մատակարարումները պետք է իրականացվեին 2017-2018թթ ընթացքում: Այդ հաճախորդի գնումները 2016թ. կազմել է ընկերության ամբողջ եկամուտի 20 տոկոսը, իսկ 2015թ.՝ 18 տոկոսը: Կոմյունիկեում հաճախորդի անունը չի հաղորդվում. նշվում է, որ խոսքը ըստ Moody’s-ի Ba վարկանիշ ունեցող երկիր է, որի հետ Իսրայելն ունի ամուր տնտեսական կապեր: Բացի այդ, այդ երկրում կա գործարան, որը անօդաչուների պահեստամասեր է արտադրում Aeronautics-ի արտոնագրով: Կայքը նշում է, որ Aeronautics-ի հաճախորդներից Ba վարկանիշ ունեն միայն երկու երկիր՝ Սերբիան և Ադրբեջանը, իսկ այս երկուսից միայն Ադրբեջանն է, որն իր տարածքում ունի Aeronautics-ի գործարան: Փաստացի, թև կոմյունիկեում Ադրբեջանի անունն ուղղակիորեն չի հիշատակվում, բայց բոլորի համար էլ պարզ է, որ խոսքը հենց Ադրբեջանին է վերաբերվում: Ավելին, դա հիմնավոր եզրակացություն է, քանի որ մի քանի շաբաթ առաջ իսրայելական թերթերից մեկը գրեց, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է այն տեղեկությունը, որ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության օպերատորները հրաժարվել են ցույց տալ Ադրբեջանին մատակարարվող նոր անօդաչուի հնարավորությունները Հայաստանի պատճառով: Հրապարակման մեջ նշվում էր, որ միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Բաքու էր ժամանել Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակությունը՝ անօդաչուների մատակարարման նոր պայմանագիրը քննարկելու: Հիշեցնենք, որ ոչ ավել, ոչ պակաս Իսրայելում հրատարակվող Haaretz պարբերականը հոդված հրապարակեց՝ «Իսրայելական կամիկաձե դրոնների արտադրողը փորձարկում է իրականացրել հայկական դիրքերի ուղղությամբ» վերնագրով, որից պարզ դարձավ, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես քննում է Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունները: Haaretz-ի պնդմամբ՝ ընկերության աշխատակիցները Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողություններն ադրբեջանական կողմին ցուցադրել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով: Վկայակոչելով իսրայելական Maariv թերթի հրապարակումը, Haaretz-ի թղթակիցը գրել էր՝ երբ Ադրբեջանը, հանդես գալով որպես զենքի պատվիրատու, պահանջել է մինչև դրոնների գնման պայմանագրի ստորագրումը ցուցադրել դրոնի աշխատանքը մարտական պայմաններում, իսրայելցի երկու օպերատորները հրաժարվել են կատարել այդ պահանջը: Դրանից հետո Aeronautics Defence System-ի մենեջերը՝ ցանկանալով բավարարել գնորդի պահանջը, ինքն է փորձել աշխատեցնել դրոնները: Սակայն դրանք, ըստ աղբյուրի, որևէ վնաս չեն հասցրել. դրանցից միայն մեկն է մոտեցել հայկական դիրքերին և ընկել մոտ 100 մետր հեռավորության վրա: Այնուհետև հայտնի դարձան, որ Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն է սկսել Ադրբեջանին անօդաչուներ վաճառած ընկերության գործով, քանի որ Իսրայելի իշխանությունները կասկածներ ունեին, թե Aeronautics Defense Systems ընկերությունը խախտել էր պայմանավորվածությունները. Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառած ընկերության ղեկավարությունը դրանք փորձարկել է հայկական դիրքերի վրա: Թեև այս ընկերությունը կտրականապես հերքել է լուրերը, բայց Իսրայելի ՊՆ-ում հետաքննություն է սկսվել: Այս Իսրայելից ստացվող, այս, կարելի է ասել, սկանդալային լուրերը ստացվում են ուշագրավ պայմաններում: Իսրայել-Ադրբեջան բավական խորը հարաբերություններ կան տարբեր ոլորտում, մինչև իսկ ռազմական: Բայց վերջերս եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանեց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, որն ի դեպ, իր երկրի կառավարությունում մի քանի տարի զբաղեցրել է հետախուզության և անվտանգության հարցերի պատասխանատու նախարարի պաշտոնը: Այս պաշտոնյան Երևանում բավական տպավորիչ հայտարարություններով հանդես եկավ` ընդգծելով, որ «հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում» է գրանցվել»: Նա նաև հավելեց Երևանում արձանագրեց, որ իր երկիրը «ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, և դա իր այցելության հիմնական ուղերձն է»։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հանեգբին ստորագրել էին Հայաստանի ու Իսրայելի դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագիրը և երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան։ «Մենք ցանկանում ենք ընդլայնել առևտուրը, համագործակցությունը ներառում է նաև գյուղատնտեսությունը, ջրային հարցերը, ինչպես նաև տրանսպորտն ու հաղորդակցությունը: Սրանք այն ոլորտներն են, որոնցում ես ներգրավված եմ»,- նշել էր Հանեգբին՝ արձագանքելով հարցին՝ արդյո՞ք քննարկվել են հայ-իսրայելական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Ի դեպ, շատերը նաև ենթադրեցին, որ իսրայելցի պաշտոնյայի այցը կարող էր ավարտված լինել նաև նրանով, որ Իսրայելը Հայաստանի հետ ռազմական համագործակցության մասին բարձրաձայնած լիներ: Ինչևէ, Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում, ակնհայտորեն, «սև կատու» է անցել և Իսրայելն, նկատվում է, որ որոշել է հավասարակշռել հարաբերությունները Հայաստանի հետ, նախընտրություններն այդպես բացահայտ Ադրբեջանին օգտին այլևս ի ցույց չդնել, ինչն, իհարկե, չի նշանակում, որ Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին փլուզում է սպասում: Թամար Բագրատունի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am