Լավրովը ՌԴ նախագահի թեկնածո՞ւ
ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի դնի Ռուսաստանի նախագահի 2018 թվականին ընտրություններում: Այս մասին հայտնում է Interfax-ը։ «Ոչ, չեմ դիտարկում»,-ասել է Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանը։ «Կասեմ շիտակ, ինձ համար շատ հարմարավետ է նախագահ Պուտինի հետ աշխատելը, եւ ես տեսնում եմ, որ մենք տակավին ունենք մի ամբողջ շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել արտաքին քաղաքական ճակատում: Եվ այն, որ մեր նախարարությունն ակտիվորեն զբաղվում է դրանով, ես համարում եմ ամենագլխավորն իմ կյանքում»,- հավելել է նա:
