ԼՂ հակամարտությունը վաղուց հնարավոր էր կարգավորել. Լավրով
TASS գործակալությունը գրում է, որ եթե Արևմուտքն ընդուներ Մոսկվայի առաջարկը, ապա ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ: Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանը հանդիսանում է պատասխանատու երկիր, որը խիստ հանձնառու է այն հռչակագրերին, որոնք ընդունվել են վերջին 20 տարում ԵԱՀԿ-ում և ՌԴ-ՆԱՏՕ խորհրդում։ Այդ հռչակագրերում պարունակվում է կողմերի ցանկությունը՝ ձևավորելու Եվրաատլանտիկայում և Եվրասիայում հավասար անվտանգության տարածք, ինչպես նաև վստահեցում, որ մեզնից ոչ ոք չի ցանկանում ամրապնդել իր անվտանգությունը՝ այլոց անվտանգության ոտնահարման հաշվին»,-նշել է նա։ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ դրանք իրավաբանորեն պարտադիր դարձնելու իրենց բոլոր փորձերը մերժվել են արևմտյան գործընկերների կողմից։
