ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 19 -ին, ժամը՝ 10:30-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (հասցեն` ք. Երևան, Դ.Անհաղթի 23): Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:
«Վաճառվում է ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի թիվ 873-Ա որոշմամբ օտարման ենթակա «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքները և շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից դրանց բաժնային մաս համարվող հողամասերը
Հ/Հ
Գույքի անվանումը
Գույքի մակերեսը
Հողի բաժնային
մասի կադաստրային արժեքը
(դրամ)
Գույքի գնահատված արժեքը 05.04.2017թ դրությամբ (դրամ)
Գույքի մեկնարկային գինը /դրամ/
Նախավճարը /դրամ/
1
Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/4 շենք, 1/5 տարածք
36.2
103286.4
3855714
3855714
192786
2
Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/6 տարածք
129.8
373056
7427944
7427944
371398
3
Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/7 տարածք
50.5
146369
2683631
2683631
134182
4
Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/8 տարածք
50.1
143376
3366624
3366624
168332
5
Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/9 տարածք
67.9
195158.4
4561842
4561842
228093
*ՀամաձայնՀՀկառավարության 2017թ. հուլիսի 20-իթիվ 873-Աորոշման՝– աճուրդիհաղթողըպարտավորէվճարելսույնծանուցմամբ գույքիզբաղեցրած, օգտագործմանուսպասարկմանհամարանհրաժեշտհողամասերիկադաստրայինարժեքները.– ՀՀկառավարությաննառընթերպետականգույքիկառավարմանվարչությանպետն` աճուրդիհաղթողիկողմիցառաջարկվածգնի, հողամասիկադաստրայինարժեքի, ինչպեսնաևգույքիարժեքիորոշմանհամարնախատեսված 30000 դրամ գումարիարժեքի(ներառյալավելացվածարժեքիհարկը) վճարումիցհետոմեկամսյաժամկետումգնորդիհետկնքում էօտարմանպայմանագիր՝դրանումնախատեսելով, որգնորդըպարտավորվումէիրմիջոցներիհաշվինվճարելպայմանագրիցբխողգույքայինիրավունքներիպետականգրանցմանհամարօրենքովսահմանվածգումարներնուտուրքերը:
Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք մինչև 15.09.2017թ. ժամը` 17:00 աճուրդային հանձնաժողովին (հասցեն` ք. Երևան, Դ. Անհաղթի 23) են ներկայացրել.
– աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որի չափն է՝ յուրաքանչյուր գույքի մեկնարկային գնի 5 տոկոսը, մուտքագրման հաշիվն է` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ 163518001652 դրամային հաշիվը:
– աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը, որի չափն է` 20000 (քսան հազար) դրամ (վճարվում է «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի դրամարկղ), գույքի գնի մեջ չի ներառվում և անկախ աճուրդի արդյունքներից չի վերադարձվում,
– անձնագիրը, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:
Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական: Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:
Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ: Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23)` մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը, ժամը՝ 17:00, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են` ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:
Աճուրդի մասնակիցների անձնագրի առկայությունը պարտադիր է:
Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 09:00-ից մինչև 17:00 (բացառությամբ ժամը` 13:00-ից մինչև 14:00), զանգահարելով 011 52 06 28 հեռախոսահամարով:
Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:
Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը: Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը պարտավոր է` հանձնարարագիր ստանալուց երեսուն րոպեի ընթացքում, վճարել իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, որը սահմանված ժամկետում (10 օրվա ընթացքում) հետագա վճարումները կատարելու դեպքում, նախավճարի հետ միասին հաշվարկվում է վճարման ենթակա գումարի մեջ, իսկ վճարումներից խուսափելու դեպքում չի վերադարձվում, և տվյալ մասնակիցը զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ լոտի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից: Եթե աճուրդում հաղթող համարված մասնակիցը սահմանված ժամկետում (հանձնարարագիր ստանալուց 30 րոպեի ընթացքում) վճարում է իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, ապա նա ճանաչվում է աճուրդի հաղթող և ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը:
Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմելուց հետո:
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու (որը տրամադրվում է դիմումի առկայության դեպքում, մեկ օրվա ընթացքում, պատճենահանման ծախսերը վճարելու պայմանով) և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ք. Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով կամ զանգահարել աճուրդային հանձնաժողովին` հեռ. 011-23-73-01, ինտերնետ URL://www.spm.am:
Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը»:
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը