Զինված խմբի պարագլուխը պատռեց դատարանի որոշումը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այս պահին շարունակվում է 2015 թվականին Նորքում մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Դատավորի ներս մտնելիս խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը ոտքի չկանգնեց: Նախազգուշացումից հետո երկրորդ անգամ Արթուր Վարդանյանը կրկին ոտքի չկանգնեց ևպատռեց իր ձեռքի տակ գտնվող դատարանի որոշումներից մեկը՝ ասելով. «Սա Նավսյակի սլուչի, էլի»: Գործով անցնող առանցքային վկաներից Գյումրու «Մարիամ» ռադիոկայանի երիտասարդ լրագրողուհի Լիլիթ Թորոսյանը հրաժարվեց ցուցմունք տալ և պատասխանել հարցերին:
