Կարգադրիչները դատարանում ուժ են կիրառել «Ա1+»-ի անձնակազմի նկատմամբ (Տեսանյութ)
Ժիրայր Սեֆիլյանի և այլոց գործով դատական նիստից առաջ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լարվածություն է։
Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի ներկայության դեմ բողոքի ակցիա է անցկացնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ «Ես չեմ ուզում, որ ինձ այդ մարդը պաշտպանի», - հայտարարել է նա։
Ժիրայր Սեֆիլյանի և այլոց գործով նիստի տեսագրումն, ինչպես նաև ուղիղ հեռարձակումը լրատվամիջոցներին արգելեցին։
Նիստի ընթացքում Վարդգես Գասպարին բարձր ձայնով դիմել է Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին՝ «անամոթ» վանկարկումով։ Նա հեռացվել է դահլիճից։
«Ա1+»-ի տեսախցիկը ֆիքսել է այդ պահը, կարգադրիչները ուժի կիրառմամբ նիստերի դահլիճից հեռացրել են «Ա1+»-ի անձնակազմին։
Մանրամասները՝ տեսանյութում
Քաղաքացիները փակել են հանրային պաշտպան Մարինե Թավմասյանի ճանապարհը. տեսանյութը՝ ստորև։
