Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կարող է կին պայքարել. «Վեդոմոստի»
ՌԴ նախագահի վարչակազմում մտածում են այն մասին, որ նախագահի գլխավոր թեկնածուի մրցակիցը կին լինի։ Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել են վարչակազմի աղբյուրները։ Դիտարկվում է 5-7 թեկնածություն: Այդ թեկնածուներն են Ռուսաստանի կանանց Սոցիալ-դեմոկրատական միության նախագահ Նատալյա Վելիկայան, Ազգային ծնողական կոմիտեի առաջնորդ Իրինա Վոլինեցը և կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Իրինա Պետելյաևան։ Ինչպես նշվում է՝ իդեալական տարբերակը Քսենյա Սոբչակն է, ով ներկայացնում է ժամանակակից երիտասարդ կնոջ կերպարը։
