Ջունգլի կողմից ծեծելով սպանված ազատամարտիկի գործով երրորդ փորձաքննությունն է նշանակվել
2014 թվականին Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանի, նրա հոր՝ Բաբկեն Սարգսյանի և իր մերձավոր 2 բարեկամների կողմից ծեծելով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով երրորդ դատաբժշկական փորձաքննությունն է նշանակվել: Հիշեցնենք, որ դեպքից անցել է արդեն երեք տարի: Ազատամարտիկին ծեծի էր ենթարկվել շենքի բակում, նրա կնոջ և դստեր ներկայությամբ: Ազատամարտիկը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, ապա մահացել էր: Դեպքից հետո նշանակված դատաբժշկական փորձաքննությունը հաստատել էր, որ մահը վրա էր հասել բութ գործիքով գլխին հասցված հարվածներից: Դեպքից հետո մեղավորները ձերբակալվեցին, կալանավորվեցին, ապա հերթով ազատ արձակվեցին՝ ստորագրությամբ քաղաքից չբացակայելու հիմքով:
