«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանում երեկվանից փոխվել է 33 տարի գործող ավանդույթը եւ փաստաշրջանառությունը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին ուղղված դիմում էր գրել, որտեղ յոթը էջի սահմաններում նկարագրված էր, թե ինչպիսի ենթադրյալ հանցանքներ է իրեն թույլ տվել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին՝ ՄԻՊ թեկնածուի հարցով հանձնաժողովի նիստի ընթացքում, եւ պահանջել էր դատախազությունից ուսումնասիրել վերջինիս վարքը, որտեղ ակնհայտորեն քրեական տարրեր էին առկա:
ԱԺ աշխատակազմը, սակայն, հրաժարվել էր դիմումը մուտքագրել դատախազություն՝ պատճառաբանելով, թե դիմումը պետք է ուղարկվի հանձնաժողովի նախագահի առանձին բլանկով, ինչը երբեք չի օգտագործվել ԱԺ-ում, չի եղել նման բլանկ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ երեկվանից ԱԺ աշխատակազմը գլխադասային հանձնաժողովների բոլոր նախագահների համար պատրաստել է առանձին բլանկներ, որպեսզի հանձնաժողովների նախագահները ունենան առանձին, այլ ոչ թե հանձնաժողովի անունով բլանկ:
Ստացվում է՝ Թագուհի Թովմասյանի ուղարկած դիմումի՝ քաղաքական պատճառներով խոչընդոտի արդյունքում ԱԺ-ն փաստաշրջանառության գործող կարգը փոխեց»։
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը