Վրաստանում լողալն արգելված է
Վրաստանի սեւծովյան ափերին փոթորիկ է սպասվում: Այս մասին զգուշացնում է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը: «Sputnik Վրաստան» գործակալությունը տեղեկացնում է, որ սպասվում է 5 բալանոց փոթորիկ: «Սեւ ծովի ափերին 5 բալանոց փոթորիկ է սպասվում: Մենք անմիջապես համապատասխան միջոցառումներ ենք իրականացրել: Բոլոր ափամերձ շրջաններում կարմիր դրոշներ են տեղադրվել, ինչը նշանակում է, որ լողալն արգելվում է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ լողալ կրկին կթույլատրվի, երբ լողափին սպիտակ դրոշակներ հայտնվեն:
