Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարզաբանումներ է ներկայացրել Լիճքի հանքավայրի հնարավոր վերաշահագործման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։
Նախ՝ կարևոր ենք համարում պարզաբանել, որ Լիճքի հանքավայրը մինչև 2018 թ.-ը շահագործել է «Թաթսթոուն» ՍՊ ընկերությունը։ Այսինքն Լիճքը նոր բացվող հանքավայր չէ, այնտեղ մինչև 2018-ը կատարվել են մակաբացման զգալի աշխատանքեր։ 2021 թվականին դադարեցվել է Թաթսթոուն ընկերության ընդերքօգտագործման իրավունքը և, հաշվի առնելով, որ հանքավայրն ունի գնահատված պաշարներ, ցանկացած ընկերություն կարող էր դիմել հանքի շահագործման լիցենզիայի համար։
Հարկ ենք համարում նաև նշել, որ Թաթսթոուն ընկերության կողմից արդյունահանման համար օգտագործվել են ԶՊՄԿ զգալի ռեսուրսներ և դրանց օգտագործման համար ԶՊՄԿ-ն չի ստացել որևէ հատուցում։ Այս պահի դրությամբ Թաթսթոուն ընկերությունը փաստացի չի գործում և ունենալով չմարված զգալի պարտքեր ԶՊՄԿ-ին անցնում է սնանկացման գործընթացով։
Եվ վերջապես՝ բնապահպանության մասին։ Հանքավայրի տարածքում իրականացվել են զգալի աշխատանքներ, այնուհետև, առանց պատշաճ փակման դադարեցվել է շահագործումը։ Առանց պատշաճ փակման լքված հանքավայրերը զգալի բնապահպանական վտանգ են ներկայացնում։ Շրջակա միջավայրի բաղադիրչների (հող, ջուր, օդ, կենսաբազմազանություն) պատշաճ կառավարմամբ շահագործումը ոչ միայն տնտեսապես շահավետ կարող է լինել պետության համար, այլև կկանխի տարածքի բնապահպանական հետագա դեգրադացիան։
ԶՊՄԿ-ն նախատեսում է հանքաքարի մշակումը իրականացնել Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայում՝ բացառելով Մեղրիի տարածաշրջանում արտադրական միավորների և պոչամբարի կառուցումը։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը