Անդրիաս Ղուկասյանի գործով երկրորդ դատական նիստի օրն ու ժամը հայտնի է
Հայկական ժամանակի տեղեկություններով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով երկրորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին ժամը 12:00-ին: Նշենք, որ սույն գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել օգոստոսի 2-ին. որը, սակայն, երկար չէր տեւել քանի որ Ղուկասյանի պաշտպանի բացակայության պատճառով նիստը հետաձգվել էր: Դատական տեղեկատվական համակարգում մինչ այսօր չի նշվել հաջորդ դատական նիստի օրն ու ժամը: Ղուկասյանը մեղադրվում է նրանում, որ նա փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219 3-րդ մասի առաջին կետով, 34-218 3-րդ մասի առաջին կետով եւ 34-235 3-րդ մասով: Ինչպես նաեւ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով: Այս մեղադրանքներում Ղուկասյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
