Արմավիրի մարզպետն անցնում է «մենթական քայլերի»

Հրապարակը գրում է, որ Արմավիրի մարզպետի եւ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի քրոջ՝ Հասմիկ Սրապիոնյանի միջեւ հակամարտությունը գնալով նոր երանգներ է ստանում։ Մենք մեր հրապարակումներում նշել էինք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում Հասմիկ Սրապիոնյանի համար, որպեսզի նա չվերընտրվի մարզի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնում։ Երկու օր է՝ նրանք պարզաբանումներ են ուղարկում մեր հոդվածների վերաբերյալ, որոնցում փորձում են արդարացնել, սակայն իրականում մատնացույց են անում մարզպետի թույլ տված օրենքի խախտումները։ Նախօրեին մարզպետարանից  պատասխանել էին, որ մարզպետի որոշմամբ փոփոխություն է կատարվել դպրոցի կառավարման խորհրդում, քանի որ խորհրդի անդամը, առողջական խնդիրներով պայմանավորված, տեւական ժամանակ բացակայել է եւ խնդրել իրեն փոխել։ Մենք զրուցել էինք ԿԳՆ հանրակրթության վարչության պետի հետ, ով պարզաբանել էր, որ մարզպետը նման իրավասություն չունի մրցույթի անցկացման ժամանակ։ Իսկ երեկ մարզպետարանից նոր պարզաբանում են ուղարկել, եթե, իհարկե, դա կարելի է պարզաբանում համարել։ Ահա այդ պարզաբանումը․ «Ի լրումն երեկ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին առնչվող մամուլի հրապարակումների վերաբերյալ տրված պարզաբանման (http://armavir.mtad.am/news/item/2017/08/29/29.08.2017/)` հայտնում ենք, որ նա իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք կարգազանց գործողություններ, որոնց պատճառով կորցրել է ե՛ւ աշխատակիցների, ե՛ւ վերադասի վստահությունն իր նկատմամբ: Մասնավորապես, ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ձեռք բերված հիմնավոր տվյալների համաձայն` Արտաշարի դպրոցի օպերատոր Նշան Հակոբի Մանուկյանը 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսը բացակայել է երկրից, եւ նշված ժամանակահատվածում նրա անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, եւ կեղծիքի ճանապարհով կատարվել է պետական բյուջեի միջոցների հափշտակում` յուրացում: Այս մասին համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությանը` այդ կապակցությամբ նյութեր նախապատրաստելու եւ թույլ տրված արարքին քրեաիրավական գնահատական տալու համար»։ Ի դեպ քիչ առաջ hayeli.am-ին հայտնի դարձավ, որ Արտաշարի դպրոցի օպերատոր Նշան Մանուկյանի մայրը տեղի դպրոցի կառավարման խորհդի անդամ է,  իսկ  ժամեր առաջ Նշան Մանուկյանը հրավիրվել է ոստիկանության բաժանմունք: Ամենայն հավանականությամբ՝ Արմավիրի մարզպետն այս քայլով անցնում է «մենթական քայլերի»՝ փորձելով ճնշում գործադրել դպրոցի խորհրդի անդամների վրա:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսն ու «Opel»-ը Նոր գահ ունեք, բայց մեր ուրախությունը թերի է… Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև Ի՞նչ է առաջինն անելու Սամվել Կարապետյանը (video) Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը Արթուր Ավանեսյանը` Կանդազը, Հակակոռուպցիոնում է, ընթանում է հարցաքննություն, միջնորդություն կուղարկվի դատարան Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Նիկոլն այնպես արեց, որ հիմա ամեն ընտանիք 20 հազար դոլարի պարտք ունի․ Ռոբերտ Քոչարյան (video) Պիտի վե՛րջ տանք այս խայտառակությանը․ հունիսի 7-ը՝ Նիկոլի դատաստանն է․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանը՝ ամբոխների տիրապետության տակ Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան Մգեռ Արմենիա, «տակդ անելու համար քեզ լուծողական պետք չի»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ Ձեզ ասեմ՝ ինչ է անելու 28-ին Նիկոլի Ասրյան Էդոն․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե եթե չե՛ս վախենում՝ Սամվել Կարապետյանին ու Վարդան Ղուկասյանին ազատ թող․ Անժելա Թովմասյան (video) Բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին Դանակահարություն՝ Արմավիրում. 68-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Անահիտ Մանասյա՛ն, քեզ նորից եմ ասում՝ հետդ գալիս եմ Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) «Միայն տխմարը չի հասկանում՝ ինչ ասաց Պուտինը Նիկոլին»․ մանրամասներ Անդրանիկ Միհրանյանից (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ Նիկոլը սոված թողեց իր «շունշանգյալներին»․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակ մանրամասներ՝ ովքեր և ինչ վիճակում են եղել Փաշինյանի «խորոված փարթիին»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am