Արտակարգ դեպք Դավիթաշենում
shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Մելքոն Մուրադյանը տուն գնալիս՝ նկատել է, որ թիվ 196 դպրոցի բակում հսկայական օձ կա: Մինչ բնակիչները՝ ահել ու ջահել, իրարով կանցնեին, թե ինչ անեն, ում զանգահարեն, ոնց վնասազերծեն վտանգավոր օձին, Մ. Մուրադյանը, վտանգելով իր կյանքը, վնասազերծեց օձին և այն տեղափոխեց անվտանգ վայր: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
