Զախարովան Հոգլանդի հայտարարությունների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահի նշանակմամբ թիմային ոգին կպահպանվի: Իր բրիֆինգի ժամանակ Զախարովան նշեց, որ ողջունում է նոր համանախագահի նշանակումը: Պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ այժմ արդեն ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին, Մարիա Զախարովան նշել է, որ դրանք նորություն չեն: «Դրանք բազմիցս վկայակոչել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց համատեղ հայտարարություններում, որոնք կատարվել են 2009-ից 2013 թվականների ժամանակահատվածում»,- նշել է նա:
