Քանի դեռ բոլոր մակարդակի իշխանությունների ներկայացուցիչները, ի դեմս
նաև Ձեզ, չեն հարգելու օրենքի տառն ու իրենց շահերից ելնելով ամեն
քայլափոխի, մեղմ ասած, շրջանցելով այն, իրենց ապօրինի հեռախոսային
հրահանգներով շարունակելու են ազդել մրցույթների ընթացքի վրա, քանի դեռ
դպրոցի կառավարման խորհուրդներում Ձեր հրամանով ԿԳՆ-ն ներկայացված
կլինի գյուղապետի անձով, ինչպես Գեղարքունիքի մարզի Վաղաշենի դպրոցում
և ԿԳ նախարարն անձամբ այդ նշանակումը կառավարման խորհրդի կարգի
խախտում չի համարի, քանի դեռ լրատվամիջոցներում այս
բովանդակությամբ հրապարակումններն աչքաթող կարվեն ԿԳՆ-ի կողմից,
կարող եմ շատ երկար թվարկել այս բովանդակությամբ <քանի դեռ>-երեր,
ապա դպրոցների խորհուրդների և դպրոցների կառավարման համակարգի
արմատական ոչ մի փոփոխություն, համոզված եմ, այս վիճակը չի շտկելու:
Ինչո՞ւ եմ համոզված, որովհետև 1999-ին այս համակարգը ներդնելու համար
15մլն$ ծախսվեց, տարիներով փորձարկման շրջան անցավ, դրսից և ներսից էլ
տարբեր փորձագետներ աշխատեցին, 1995-ին ընդունած ՀՀ
Սահմանադրությունը Հայաստանը ժողովրդավար պետություն էր հռչակել,
երկիրն ուզում էր ամենուրեք ավելի ժողովրդավար կառավարում հաստատեր,
բայց Ձեր հայտարարությամբ չստացվեց և ասում եք այստեղ արմատական
փոփոխության կարիք կա: Այսօր էլ այն, ինչ ուզում եք անել առանց լուրջ
գիտական ուսումնասիրության, հետազոտման, որը գումար կարժենա, Դուք էլ
անձամբ չեք պատկերացնում, երբ ասում եք հետևյալ իրարամերժ միտքը. <
Լուծումը ես տեսնում եմ դպրոցների խորհուրդների և դպրոցների կառավարման
համակարգի արմատական փոփոխության մեջ ՝ հավելելով, որ դրան հասնելու
համար պետք է խորհուրդներն իսկապես լինեն անկախ և կարողանան իրենք
տեր լինեն իրենց դպրոցին։>
Մի բան էլ ակնհայտ է, այն փոփոխության մեխանիզմը, որն առաջարկելու եք,
հաստատ ժողովրդավարության հաշվին է լինելու, իսկ ժողովրդավարության
հիմքը ազատ ու արդար ընտրություններն են, որի սկզբունքները Հայաստանում
խախտվում են բոլոր տեսակի ընտրություններում, իսկ այս երևույթը մի
նպատակ ունի՝ մեր քաղաքացիական հասարկությանը զրկել ազատ ընտրելու
ու պատասխանատվություն ստանձնելու հաճույքից: Մի խոսքով իշխանությանը
ձեռնտու է, երբ ծնողը իր երեխայի որակյալ կրթության իրավունքը ծախում է
իրեն, բոլոր տեսակի ընտրություններում չի պայքարում իր ընտության
բարձրագույն իրավունքի համար և մասնավորապես, լինելով դպրոցի
կառավարման խորհրդի անդամ, ընտրում է մի տնօրեն, ով յուրացնում է ի՛ր
երեխայի համար պետբյուջեով հատկացված գումարները:
Այնպեսոր,շանգլուխըթաղվածէոչթեդպրոցներիխորհուրդներիև
կառավարման համակարգի արմատական փոփոխության, այլ՝ իշխանության
կառավարման համակարգի արմատական փոփոխության մեջ: Ժամանակն է,
որ ՀՀ նախագահից սկսած այս մասին խոստովանենք բոլորս ու գործենք ՀՀ
Սահմանադրության սահմանած արժեքներով և ՀՀ օրենքների շրջանակում,
Հայաստանի Հանրապետությունը պե՛տք է դառնա ժողովրդավար ու
սոցիալական պետություն, որտեղ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ
ՑԱՆԿԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱԶԱՏ և ԱՐԴԱՐ:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ