Թուրքի դիմաց կանգնած է «խաղաղության մուրացկանների» իշխանություն

Ընթացիկ լրահոսին նայելիս՝ ահագնանում է Երևանի որևէ բարձր կետ ելնելու և այնտեղից քաղաքով մեկ գոռալու ցանկությունը. «Ժողովո՜ւրդ, ձեր վարչապետը մեր երկիրը թշնամուն է հանձնում, էս ինչո՞վ ե(ն)ք զբաղված...»:

Թուրքը արդեն երեք տարի է՝ ոտ-ոտ, լոք-լոք, սար-սար, գյուղ-գյուղ զավթում է մեր հայրենիքը, մեր երկիրը, մեր ու մեր զավակների կենսատարածքը: Ու թշնամին դա անում է առաջին հերթին այն պատճառով, որ նրա դիմաց կանգնած է «խաղաղության մուրացկանների» իշխանություն, որի հիմնական զբաղմունքն է դարձել թշնամական առաջխաղացումներն արդարացնելը կամ հիմար ու զզվելի տեսարաններ սարքելը, դրանք քննարկման առարկա դարձնելը: Ավելին, կեղծ ու շինծու օրակարգերը հեղեղել են ամբողջ դաշտը, իսկ իրական վտանգներն ու սպառնալիքներն այլևս ոչ մեկին կարծես չեն հուզում:

Սենք այս ինչո՞վ ենք զբաղված...

Հայաստանն, ի՞նչ է, այլևս սպառվա՞ծ է, ավարտված երկի՞ր է: Վե՞րջ: Բառի ամենաիսկական իմաստով ու հենց այս պահին դրված է Արցախի ու ընդհանրապես Հայաստանի գոյության խնդիրը: Առանց չափազանցության: Ու ինչի՞ մասին են ընթացիկ իրադարձություններն ու լուրե՞րը: ԱԺ փաշինյանական նախագահի կամ այլ քպ-ականների թքելու, սպառնալիքներ հնչեցնելու, ինչ-որ անհասկանալի «աղբյուրների» հիման վրա ստեր տարածելու:

Այդ ընթացքում թշնամին է՛լ ավելի է խտացնում Արցախի շուրջ կազմած օղակը: Այդ ընթացքում թշնամին ներխուժում է Տեղ գյուղին պատկանող արտեր, վարելահողեր ու արագ-արագ դիրքավորվում է: Այդ ընթացքում թշնամին զորք ու զինտեխնիկա է կուտակում: Բայց բոլոր «այդ ընթացքում»-ներն ընթացիկ լրահոսում չկան: Վիճակը համեմատելի է այն պատկերի հետ, երբ ուր որ է ժայթքել պատրաստվող հրաբխի խառնարանի պռնկին երկու անհոգ զբոսաշրջիկ նստած պաղպաղակ են ուտում ու մտմտում այդտեղ «կաֆե» բացելու մասին: Նրանք արդեն քննարկում են, թե ինչ կերակրացանկ են առաջարկելու, մինչդեռ ժայթքող լավան ընդամենը մի քանի րոպե անց կլանելու է երկուսին էլ՝ պաղպաղակներով ու «կաֆեի» ծրագրերով հանդերձ:

Արցախի շրջափակման մասին արդեն խոսակցություն էլ չկա: Վե՞րջ: Հանձնեցի՞նք: Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ, քանի որ իրենք հենց դրա համար էին «հեղափոխություն» անում: Իսկ մե՞նք:

Տեղ գյուղի տարածքները թշնամուն հանձնելու, թշնամու առաջխաղացումն ու դա չկանխելու վրդովմունքի «վառոդը» միայն մեկ-երկու օրվա՞ բավականացրեց: Հիմա ամեն ինչ «օ-քե՞յ» է, վե՞րջ, հանձնեցինք ու համակարպվեցի՞նք, որպեսզի ինչ-որ տարեց նիկոլական անհեթեթություններ ասի, թե՝ «դե դա հնուց էլ իրենցն է (ադրբեջանական թուրքերինը) եղել...» կամ նման մի բան:

Ու ո՞րն է, օրինակ, Նիկոլ Փաշինյանի գործառույթը: Ա՞յն, որ շաբաթը մեկ անգամ կառավարության նիստ կոչված միջոցառման սկզբում մի քանի րոպեանոց ճառ արտասանի՝ կիսատ-պռատ արձանագրելով, թե էլ ինչ վատ-վատ բաներ է արել իր սիրելի ադրբեջանական կողմը ներկայացնող Ալիևը, որից հետո էլի խոսի... «խաղաղության օրակարգից»: Խոսի խաղաղությունից, բայց շարունակ բերի պատերազմ, թշնամական օկուպացիա, անմիջական սպառնալիք հայ մարդկանց կյանքին ու ապրուստին ու... շարունակի խնդալ բոլորի վրա:

Գոյության ու չգոյության խնդիր է: Ու սա արդեն քաղաքական հարց էլ չէ: Այն վաղուց վերքաղաքական է: Չհոգնենք ընդգծել. եթե բոլորով որոշել ենք կոտորվել ու վերանալ, ապա շարունակենք ոչինչ չանել, առանց այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենը տանում է այդ ուղղությամբ ու, պետությունը վերջնական կործանման մատնելու առումով՝ արդյունավետ է դա անում:

Բա՛յց:

Եթե, այնուամենայնիվ, համարում ենք, որ սա մե՛ր երկիրն է ու նաև մեր զավակների՛ երկիրը պիտի լինի, եթե իսկապես չենք ուզում վերանալ որպես պետություն և ազգ, ապա պետք է նախ՝ իշխանությունից հեռացնել այն զավթած երկրաքանդներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փոխել դեպի կործանում տանող «գիծը» և բոլոր ջանքերը կենտրոնացնել այս 5 տարվա մեջ սրանց իշխանության ձևավորած կոյաճահճից դուրս գալու վրա: Միայն այդ դեպքում է հնարավոր հետագա գոյության շանս ստեղծել:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում Ներողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ Սուրենյանց Թաթան պայմանավորվա՞ծ էր իշխանության հետ․ հիշատակի բոլոր օրերը պղծել են․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղա՜, մեղա՜․ Նիկո՛լ, ուրեմն հիմա ուշադիր լսիր՝ հայր Ալիևը ինչ էր ասում․ Զոհրաբյան (video) Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան Պուտինը Հայաստանի գազը չի կտրի, բայց․․․ Հայկ Այվազյան (video) Արա Աբրահամյանը համամիտ է Գանձասարի և Դադիվանքի պատմության խեղաթյուրումը դատապարտող դիմումին Հ1, քննարկում կազմակերպեք, «ադմիրալ» Պապիկյանին մենք էլ մի երկու հարց տանք․ Զոհրաբյան (video) Կոտայքում «Mitsubishi Pajero»-ն բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր ՆԳՆ հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը․ մանրամասներ Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Ադրբեջանն անցել է պատերազմի ամենակատաղի փուլին․ ուշադիր լսեք Ալիևի վերջին հայտարարությունը․Զոհրաբյան (video) Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին Հրապարակվել է Առաջին ալիքի ներողության օրացույցը Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է կալանավորվել. ՀՀ ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am