Կառավարության այսօրվա որոշումները
Կառավարությունն ընդունել է Վանաձորի և Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոցները վերանվանելու մասին որոշումներ: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության՝ կիրառելով երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Օրենքով ամրագրվել է, որ հատուկ դպրոցները պետք է վերակազմակերպվեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Գործադիրը հավանություն է տվել ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թթ. ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին: Ռազմավարությամբ ամրագրված հիմնորոշ ուղղություներով նախատեսված է իրականացնել 78 միջոցառում: Հերմոն-Ելփին ջրագծից օգտվող շուրջ 10 համայնքների ջրօգտագործողների ոռոգման ջրամատակարարումն իրականացնելու, ինչպես նաև Արաքս գետի ափի սահմանային 38/3-39 նշանների շուրջ 50մ երկարությամբ հատվածում ողողված սահմանային ճանապարհի քարալիցքային ամրակապման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
