Կրակոցներ՝ ուղղված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների դեմ
Հայաստանի հետ պետական սահմանի ուղղությամբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ժամանակ ադրբեջանական կողմից հնչեցված կրակոցներն ուղղված են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Դիտորդական պատվիրակության վրա ադրբեջանական կողմից կրակոցները լկտիություն են, անթույլատրելի լկտիություն: Ես այդ կրակոցները գնահատում եմ որպես կրակոցներ՝ ուղղված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների դեմ»,- նշեց Շարմազանովը:
