Քիմ Քարդաշյանը հայտնվել է Harper’s Bazaar Arabia-ի սեպտեմբերյան համարի շապիկին երգչուհի Շերի կերպարով։

Համացանցում արդեն հայտնվել են նրա հարցազրույցից որոշ հատվածներ:
Քիմը խոստովանել է, որ Շերի մեծ երկրպագուն է. «Ես հաճախ եմ նայում հայ մյուս կանանց։ Մենք ընդհանուր արմատներ ունենք»,- ասել է նա։
Քարդաշյանը խոսել է նաեւ քաղաքականությունից։

«Ես դժգոհ եմ գործող նախագահից, դա գաղտնիք չէ: Ցանկացած այլ մարդ ավելի լավ նախագահ կլիներ, քան նա: Իմ 4-ամյա դուստրն ավելի լավ նախագահ կլիներ, քան նա: Մեր հասարակությունը շատ եւ ծանր է աշխատել՝ հասնելու համար այն ամենին, ինչով այս երկիրը հպարտանում է: Մեր քաղաքական թատերաբեմում ամեն օր ինչ-որ խելահեղ բան է տեղի ունենում, իսկ հաջորդ օրը՝ ավելի վատ բան…

Երբեմն կարծում եմ, որ պետք է ավելի շատ խոսեմ քաղաքականության մասին: Բայց հարկավոր է շատ զգույշ լինել, քանի որ շատ բան այնպես չի ընկալվում, ինչպես ասում են, հարկավոր է հարգել բոլորին ու ոչ ոքի չվիրավորել»,- նշել է նա։

Պատրաստեց wnews.am-ը: