Մենք, ուզենք-չուզենք, պատերազմի դաշտում ենք.Սեյրան Սարոյան
Լրագրողների հետ զրույցում գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանն անդրադարձավ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը պետք է ամեն կերպ օգնի Ռուսաստանին: «Իհարկե, մենք պետք է զգույշ լինենք, պատրաստ լինենք: Մենք, ուզենք-չուզենք, պատերազմի դաշտում ենք: Աստված չանի, եթե սկսվեց, մենք պետք է արագ կողմնորոշվենք այդ հարցում, որովհետև հետո կարող ա շատ ուշ լինի», – հայտարարեց նա: Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ եթե ռուս-թուրքական պատերազմը Սիրիայի սահմաններից դուրս գա, ապա Հայաստանը պետք է ուղղակիորեն աջակցի Ռուսաստանին: Հարցին՝ դուք համամի՞տ եք, որ նման ինֆորմացիան շրջանառության մեջ դրվի, վտանգ չե՞ք տեսնում, Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Մենք ուզենք-չուզենք, էդ պատերազմի դաշտում ենք, եթե, Աստած չանի, սկսվեց, պետք է պարտադիր շատ արագ կողմնորոշվենք այդ հարցում, որովհետև հետո կարող է շատ ուշ լինի»:
