Նաստրադամուսի բարեկամն ա՞, ինչ ա. Դատարանը թույլ չի տալիս խոսել. Սերգեյ Կյուրեղյան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը։ «Սասնա ծռեր» խմբի անդամները բերվեցին դատարան: Դատին այսօր մասնակցում էր նաև գործով ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը, ում նկատմամբ դատավորը սանկցիա էր կիրառել:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հարցրեց Սերգեյ Կյուրեղյանին՝ արդյոք ցանկանում է, որ ներգրավվի հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը։
Սակայն Կյուրեղյանը հայտարարեց. «Ձեզ ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացնում»։ Կյուրեղյանը դժգոհեց այն հանգամանքից, որ մինչ այսօր դատարանը չի հետաքրքրվել, թե ինչու իրենք ոտքի չեն կանգնում:
«Դատարանը գուշակություններով է զբաղվում, ասում է՝ ես գիտեմ ինչ պիտի ասեք, բայց ես ստեղ չեմ դատարանի համար, ստեղ եմ ժողովրդիս համար, ես խոսում եմ ոչ թե դատարանի, այլ ժողովրդիս համար: Դատարանը մեզ թույլ չի տալիս խոսել այդ մասին, խոսել մեր արարքների դրդապատճառների մասին: Մինչև էսօր դատավորը չի հարցրել՝ ինչո՞ւ ոտքի չեմ կանգնել, ում էլ, որ հարցրել ա, խոսքը կիսատ ա թողել ու ասել ա՝ գիտեմ՝ ինչ եք ասելու: Նաստրադամուսի բարեկամն ա՞, ինչ ա»:
Բոլորը միացան Կյուրեղյանի միջնորդությանը։
Դատավոր Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։
«Սասնա ծուռը» դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկ հայտնեց
