Վնասազերծման գործընթացում ոչ թե մեկ, այլ երկու կրակոց է հնչում. Փաշինյանը կասկածում է. տեսանյութ
Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել օրերս Երևանում պատանդ պահող երիտասարդին վնասազերծելու ոստիկանության գործողությանը. «Այս տեսանյութից հստակ երեւում է, որ ընկերուհուն պատանդ պահող տղայի վնասազերծման գործընթացում ոչ թե մեկ, այլ երկու կրակոց է հնչում։ Հատկապես երկրորդ կրակոցը պետք է հստակ հետաքննության ենթարկվի եւ պարզվի, թե արդյո՞ք դա է եղել պատանդառուի մահվան պատճառը։ Եթե այո, չափազանց լուրջ հարցեր են առաջանում»,-գրում է պատգամավորը։
