Չեմ բացառում մարդկային գործոնը. ԱԻ նախարարը՝ «Նաիրիտի» հրդեհի մասին
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, լրագրողների հետ զրույցում, չբացառեց «Նաիրիտի» հրդեհի գործում մարդկային գործոնը: Այն տարողությունները, որոնց մեջ թունաքիմիկատներ են պահպանվում, հին են: Միջոցներ են ձեռնարկվում խնդիրը չեզոքացնելու համար և դեռևս երկու ամսվա մեջ կտրվեն լուծումներ: «Չեմ բացառում մարդկային գործոնը՝ անփությունը», - ասաց նա:
