Վարչապետի հանձնարարականները՝ դատական գործերի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր անցկացվող կառավարության նիստում հանձնարարականներ է տվել նաև դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն և դատական գործերի քննության տևողության կրճատման հետ կապված: «Դատական գործերի քննության տևողության խնդրին մեր կողմից անդրադարձ էր կատարվել դեռևս սույն թվականի հունիսի 29-ին և տրվել հանձնարարական դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումներ ներկայացնելու վերաբերյալ: Արդարադատության նախարարը տեղեկացրել է այդ նպատակով համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակման ընթացքի մասին՝ հայտնելով նաև, որ դրանք սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն: Միաժամանակ, դատական գործերի քննության հետաձգումների կապակցությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի, ինչպես նաև դատավորների միջև գործերի բաշխվածության առկա վիճակի ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել օրենսդրական և գործնական որոշ խնդիրներ»,-  ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ դատական գործերի բաշխման գործող կարգավորումները թույլ են տալիս միևնույն դատարանի տարբեր դատավորներին ծանրաբեռնել բավականին անհամաչափ, իսկ, մյուս կողմից, դատական գործերի քննության հետաձգումները տեղի են ունենում դատական լայն հայեցողության տիրույթում՝ շատ դեպքերում չունենալով հստակ անհրաժեշտ պատճառաբանում Վարչապետն Արդարադատության նախարարին հանձնարարեց ՝ 2- ամսյա ժամկետում՝ ուսումնասիրել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել դատական նիստերի հետաձգումների պատճառաբանման ապահովման, դատավորների միջև դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որոշակի գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմի ներդրմանն ուղղված առաջարկություններ:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Արա՛, ի՞նչ եք ուզում․ Ռոբերտ Քոչարյանին թողեք գա ու տեսեք՝ ինչ կանի․ Ռուբեն Ծատուրյան (video) Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսն ու «Opel»-ը Նոր գահ ունեք, բայց մեր ուրախությունը թերի է… Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև Ի՞նչ է առաջինն անելու Սամվել Կարապետյանը (video) Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը Արթուր Ավանեսյանը` Կանդազը, Հակակոռուպցիոնում է, ընթանում է հարցաքննություն, միջնորդություն կուղարկվի դատարան Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Նիկոլն այնպես արեց, որ հիմա ամեն ընտանիք 20 հազար դոլարի պարտք ունի․ Ռոբերտ Քոչարյան (video) Պիտի վե՛րջ տանք այս խայտառակությանը․ հունիսի 7-ը՝ Նիկոլի դատաստանն է․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանը՝ ամբոխների տիրապետության տակ Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան Մգեռ Արմենիա, «տակդ անելու համար քեզ լուծողական պետք չի»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ Ձեզ ասեմ՝ ինչ է անելու 28-ին Նիկոլի Ասրյան Էդոն․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե եթե չե՛ս վախենում՝ Սամվել Կարապետյանին ու Վարդան Ղուկասյանին ազատ թող․ Անժելա Թովմասյան (video) Բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին Դանակահարություն՝ Արմավիրում. 68-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Անահիտ Մանասյա՛ն, քեզ նորից եմ ասում՝ հետդ գալիս եմ Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) «Միայն տխմարը չի հասկանում՝ ինչ ասաց Պուտինը Նիկոլին»․ մանրամասներ Անդրանիկ Միհրանյանից (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ Նիկոլը սոված թողեց իր «շունշանգյալներին»․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակ մանրամասներ՝ ովքեր և ինչ վիճակում են եղել Փաշինյանի «խորոված փարթիին»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am