Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը. Վիգեն Սարգսյան
Այսօր կառավարության նիստում Պաշտպանության նախարար Վիգեն սարգսյանը ներկայացրեց երկու հիմնարար նոր օրենքների նախագծեր` «Պաշտպանության մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի մասին: Ինչպես ներկայացրեց՝ նախատեսվում է այս նախագծերով երեք լուծել : «Հանրապետության նախագահի հրամանագրով և կառավարության որոշմամբ ՊՆ-ն պետք է մինչև տարեվերջ 9 օրենք պետք է բերեր` փոփոխությունների ու լրացումների տեսքով: Դրանցից չորսը ընթացքի մեջ են, մեկն ԱԺ-ում է, մեկը` կառավարությունում, երկուսը` Նախագահի աշխատակազմում` քննարկման փուլում: Բոլորը կուղարկվեն ԱԺ: 7 գործող օրենքներ միավորվում են վերոնշյալ երկու օրենքների նախագծերի մեջ: Եվ երրորդ խնդիրը, որը լուծում է ստանում, դա իրավական կարգավորումների անհրաժեշտուիթյունն է, որի մեջ մտնում են հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, որոնց դրույթները պետք է կյանքի կոչվեն: Երկրորդ օրենքով` «Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծն է, որը նպատակ ունի համապատասխանեցնել սահմանադրության փոփոխված տեքստի պահանջները և նոր քաղաքականության համար իրավական հիմք ապահովել: Մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս կերպ վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը:
