Սամվել Կարապետյանն ասել է, թե ինչ է ուզում
Մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, որը մերձավորների շրջանում բոլորովին վերջերս «քավոր Սամվել» անունով է կնքվել, քանի որ նա բազում ընտանիքների քավոր է՝ մասնավորապես Սամվել Ալեքսանյանի, Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Բեգլարյանի զավակների, դրանից բացի իր քավորությամբ են Հայաստանում հարթվել քաղաքական եւ միջանձնային խրթին հարաբերությունները, վերջին ժամանակները մտերմիկ շրջանակում անկեղծացել է, որ իշխանությունն իրենց է հանձնվելու։ Կարապետյանն ասել է, որ Սերժ Սարգսյանն է նման խոստում տվել ու այդ պատճառով էլ Կարապետյանները համաձայնել են գալ Հայաստան, ստանձնել քաղաքական լուրջ դերակատարում:
