Կվերանայվեն պետպատվերի տեղաբաշխման մեխանիզմները
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներ:Նա հանձնարարականներ տվեց պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների հետ կապված: «Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը՝ ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները: Առողջապահության նախարարին հանձնարարում եմ բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով երեքամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները՝ առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին: Երկրորդ՝ պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում հաստատություններում 2017 թվականից ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման վերաբերյալ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմներ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
