Տոտալ շրջափակված Արցախից Ռուբեն Վարդանյանը պատասխանում է 3 կարևոր հարցի (video)

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է հանրության հետ շփվելու նոր ձևաչափի մասին։ Նա հայտնել է, որ կպատասխանի օգտատերերի՝ իրեն ուղղված հարցերին։

Հարցին, թե ինքն իրո՞ք հավատում է, որ կարելի է ապրել թշնամիների հարևանությամբ և ունենալ անվտանգ, ծաղկող պետություն, Վարդանյանը պատասխանել է.

«Ես վստահ եմ, որ մենք կարող ենք ունենալ զարգացած, արժանապատիվ, ուժեղ պետություն՝ հասկանալով, որ մեր հարևան պետությունը շարունակելու է իր ռազմավարությունը, որ Արցախը չպիտի լինի անկախ և հայկական։ Դա դժվար իրավիճակ է, նմանատիպ այլ պատմություններ էլի գիտենք։

Միակ պատասխանը դրան՝ լինել ուժեղ։ Մենք պետք է հասկանանք, որ հարևան պետությունը պետք է զգա, որ բոլորը, ովքեր ապրում են Արցախում, պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, պատրաստ են մինչև վերջ գնալու, որպեսզի մենք ունենանք մեր անկախությունը, որ ներսում ունենալով տարբեր խնդիրներ, տարբեր հարցեր, տարբեր հարաբերություններ՝ պատրաստ ենք համախմբվել թշնամու դեմ։ Եվ այդ ուժը ցուցաբերելով, հավատացեք, հարևան պետությունը չի կարող անել այն, ինչ մեզ թվում է՝ կարող է, քանի որ ինքն ավելի մեծ է։Եթե մենք լինենք ուժեղ, համախմբված, եթե ցուցաբերենք այդ կամքը, այդ ոգին, այդ էներգիան, մենք կունենանք դաշնակիցներ, որ մեր կողքին կկանգնեն։ Այդ դաշնակիցները պետք է տեսնեն մեր կողմից 100 տոկոսով նվիրվածությունը մեր հայրենիքին, 100 տոկոսով պատրաստականությունը մեր հայրենիքը պաշտպանելու։ Եվ պետք է տեսնեն, որ մենք իրենց ինչ-որ հարցերում կարող ենք աջակցել, օգնել։ Կարևոր է, որ ամեն ինչ լինի երկկողմանի։ Եթե մենք կարողանանք այդ երկու հարցը համախմբել, ամեն ինչ կհաղթահարենք։ Արցախը որպես անկախ պետություն, մի մասն է հայկական աշխարհի։ Ամբողջ հայկական աշխարհը պետք է միանա և ցուցաբերի նույն մոտեցումը, որ Արցախը բոլոր հայերի հարցն է, ոչ թե միայն արցախցիների»։

դիտվել է 627 անգամ
Լրահոս
Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ» Թիրախում Գեւորգ Փարսյանն է․ «Հրապարակ» Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում Ներողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ Սուրենյանց Թաթան պայմանավորվա՞ծ էր իշխանության հետ․ հիշատակի բոլոր օրերը պղծել են․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղա՜, մեղա՜․ Նիկո՛լ, ուրեմն հիմա ուշադիր լսիր՝ հայր Ալիևը ինչ էր ասում․ Զոհրաբյան (video) Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան Պուտինը Հայաստանի գազը չի կտրի, բայց․․․ Հայկ Այվազյան (video) Արա Աբրահամյանը համամիտ է Գանձասարի և Դադիվանքի պատմության խեղաթյուրումը դատապարտող դիմումին Հ1, քննարկում կազմակերպեք, «ադմիրալ» Պապիկյանին մենք էլ մի երկու հարց տանք․ Զոհրաբյան (video) Կոտայքում «Mitsubishi Pajero»-ն բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր ՆԳՆ հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը․ մանրամասներ Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Ադրբեջանն անցել է պատերազմի ամենակատաղի փուլին․ ուշադիր լսեք Ալիևի վերջին հայտարարությունը․Զոհրաբյան (video) Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին Հրապարակվել է Առաջին ալիքի ներողության օրացույցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am