Հրաչյա Հարությունյանը կարող է տուն գնալ
Վարորդ Հրաչյա Հարությունյանի ազատազրկման կիսաբաց ռեժիմը փոխարինվել է բաց ռեժիմով: Հրաչյա Հարությունյանը մինչև պատժի կրման ավարտը կկարողանա առավոտյան 08:00-ին դուրս գալ ՔԿՀ-ից և հսկվող գոտի վերադառնալ երեկոյան 20:00-ին: Նշենք, որ օրենսդրությամբ անզգուշ հանցագործության համար դատապարտված անձինք պատիժը կրում են բաց ռեժիմային գոտում:
