Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում․ Սեյրան Օհանյան (video)
Եթե ԱԱԾ-ն հաստատում է որ ադրբեջանցիներն առաջ են եկել, իրականում նրանք տեղում դա տեսել են ու ներկայացրել են մեր հանրությանը, դա նշանակում է, որ դեպքը տեղի է ունեցել: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ադրբեջանը հետեւողականորեն սեղմում է օղակը եւ Հայաստանի շուրջ, եւ Արցախի շուրջը: Նա ունի երկու նպատակ՝ առաջինը ստանալ այն միջանցքը, որն իրենք նախատեսում են եւ ձգտում են Սյունիքով Ադրբեջանը կապել Նախիջեւանին, երկրորդը, Արցախը հայաթափելն է:
Հաջորդը, եթե մենք պատերազմական իրավիճակում ենք, ապա պետք է մեր հայրենիքի սահմանների ամեն մի մետրը, թիզը ուսումնասիրենք եւ կազմակերպենք մեր պաշտպանությունը: Դա բանակի խնդիրն է»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Սեյրան Օհանյանը նկատեց, որ մետր-առ մետր առաջ գալով Ադրբեջանը պայմաններ է ստեղծում սահմանների իր համար շահեկան ճշգրտման համար:
